ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հայցն ընդդեմ իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի, ումից դերասանը պահանջում էր 74 հազար դոլար` ԱՄՆ-ում գտնվող զույգի տան համար. հաղորդում է Ria.ru-ն:
Հայց ներկայացնելու հիմք էր հանդիսացել ԱՄՆ-ում գտնվող մասնավոր տան վաճառքը, որը զույգը ձեռք էր բերել 133 հազար դոլարով: Ջիգարխանյանի փաստաբանը պահանջել էր դատարանից Վլասովայից բռնագանձել տան վաճառքից ստացված գումարի կեսը և 10 հազար դոլար` «դրամային միջոցներից օգտվելու» համար:
Զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է 2015-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջիգարխանյանի նախկին կնոջը կասկածում էին քիլեր վարձելու մեջ: