ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը համոզված է, որ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շուտով կփախչի Ռուսաստանից. այս մասին դերասանն ասել է Московский комсомолец-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Նա ինքն է ամենինչ իր անունով գրել: Դա մաֆիայի նման բան է: Դուք կտեսնեք, որ նա կփախչի Ուկրաինա, չէ որ նա Կիևից է: Այս իրավիճակը շատ ավելի լուրջ և սարսափելի է, քան դուք կարող եք պատկերացնել», — ասել է Արմեն Ջիգարխանյանը:
Նրա խոսքով՝ Վիտալինան, ով ներկայում զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը, նույնիսկ հրաման է տվել, որ դերասանին արգելեն մուտք գործել թատրոն:
Արմեն Ջիգարխանյանը նաև տեղեկացրել է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո նա հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, ում արդեն նա դիմել է կնոջը պաշտոնից հեռացնելու և թատրոնում ֆինանսական ստուգումներ իրականացնելու խնդրանքով:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նշել է, որ եթե նա համաձայնության չգա քաղաքապետի հետ՝ կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: