տուն Լուրեր Ջիգարխանյանը` հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական խնդիրների մասին

Ջիգարխանյանը` հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական խնդիրների մասին

115
0

giggg

Ճանաչված եւ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանն իր 80-ամյակի կապակցությամբ հարցազրույց է տվել ռուսական Rossiyskaya Gazeta թերթին, որում, անձնական և մասնագիտական թեմաներից զատ, անդրադարձել է նաև ազգամիջյան բախումների թեմային:

Դերասանը կարծում է, որ ազգամիջյան բախումները հրահրվում են չար մարդկանց կողմից:

«Չունեմ տպավորություն, որ ռուսներն ու ուկրաինացիները տարբեր ազգեր են. մարդկանց և ազգերին գժտեցնում են չար մարդիկ»,-ասել է դերասանը:

Այս համատեքստում Ջիգարխանյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին.

«Ես հայ եմ և հիասքանչ ընկերական հարաբերություններ ունեմ ադրբեջանցիների հետ։ «Կուլտորա» հեռուստաալիքի վարող Նառա Շիրալիեւան իմ վաղեմի ընկերուհին է»,- ասել է դերասանը:

«Համամիտ եմ, որ մահմեդականների և քրիստոնյաների միջև մեծ տարբերություններ կան` մտածողության, կենցաղային, սակայն պետք է հաշտ լինել: Ամեն օր անցնում եմ մզկիթի կողքով, տեսնում եմ բազում հավատացյալների. ես նրանց հարգում եմ: Նրանք նույնպիսի մարդիկ են, ինչ ես, և, ամենայն հավանականությամբ, նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր ինձանից լավն են»,- թեման եզրափակել է Ջիգարխանյանը: