Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հանձնման արարողությանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք: Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:
