տուն Քաղաքական Միջազգային Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

68
0

James-Warlick1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանի հետ:

«Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա Twitter-ում:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը  Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: