տուն Լուրեր Ջերեմի Հարմերը դասախոսություններով հանդես կգա Երևանում

Ջերեմի Հարմերը դասախոսություններով հանդես կգա Երևանում

124
0

Jeremy-Harmer-472x265

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ ուսուցիչների վերապատրաստման 2017թ. -ի իր ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալի ուսուցիչներ վերապատրաստող հանրաճանաչ մասնագետ, գրող և բանախոս Ջերեմի Հարմերին: Վերջինս նոյեմբերի 10-ից 12-ը կվարի զրույցներ և վերապատրաստման դասընթացներ Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:

Ջերեմի Հարմերը փորձառու ուսուցիչ է, ուսուցիչներ վերապատրաստող, ինչպես նաև մի շարք մեթոդական աշխատանքների, սովորողների համար նախատեսված գրականության և դասագրքերի հեղինակ: Իր հեղինակությանն են պատկանում «The Practice of English Language», «How to Teach English and Essential Teacher Knowledge» (Pearson) և «Trumpet Voluntary and Solo Saxophone» (Cambridge University Press) գրքերը: Նա Jetstream գրական խմբի անդամ է, որը նոր դասընթաց է՝ նախատեսված չափահասների համար:

Ջերեմին նաև TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական մասի համակարգողն է և դասախոս Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում և ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է անցկացնում Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտում (NILE):

Բացի անգլերենի դասավանդումից Ջերեմին զբաղվում է նաև երաժշտությամբ:

Բրիտանական խորհուրդը պարբերաբար անցկացնում է հանդիպումներ և դասախոսություններ Միացյալ Թագավորության լավագույն մասնագետների հետ՝ հնարավորություն տալով հայ ուսուցիչներին և անգլերենի մասնագետներին ծանոթանալ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և միտումներին:

Հանդիպումներն անվճար են, սակայն նախապես հարկավոր է գրանցվել՝ այցելելով Բրիտանական խորհրդի կայքը՝ https://www.britishcouncil.am/events/jeremy-harmer-armenia

Բրիտանական խորհուրդը նաև տրամադրում է օնլայն ռեսուրսներ և դասընթացներ, որոնց նպատակն է բրիտանական լավագույն փորձը փոխանցել հայ մասնագետներին: