Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Instagram-ի իր էջում հայտնել է, որ դարձել է ճանապարհային միջադեպի զոհ։ «Կանգնեցի լուսացույցի մոտ․․․ ինչ-որ հարբած հիմարի մեկը հարվածեց նոր շքեղ ավտոմեքենայիս», — գրել է Լոպեսը։
Հետևի նստարանին եղել են Լոպեսի երեխաները։ Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մալիբու լողափում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Պարզվել է, որ մյուս մեքենայի վարորդը խմած է եղել։ Քիչ անց ոստիկանությունը ձերբակալել է նրան։