«Ոչ մի արտառոց բան «Երևան մոլում» տեղի չի ունեցել, այնտեղ որևէ բան չի կոտրվել, մարդիկ վնասվածքներ չեն ստացել, ոչ մի պանիկայի բան չեմ տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ծիծաղելով ասաց «Երևան մոլի» հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Շուշան Առաքելյանը։ Սակայն, ներս մտնելով «Երևան մոլ», տպավորությունն այլ էր. հավաքված քաղաքացիները ասում էին․ «Մարդկանց ներս չէին թողնում ապակիները կոտրեցին, ով ինչ հասցրեց տարավ իր հետ։ Խայտառակ մի իրավիճակ էր, շունը տիրոջը չէր ճանաչում։ Նույնիսկ մարդիկ ուշաթափվեցին»։ Հասնելով՝ «Այ էլեկտրոնիկս» խանութ՝ ականտես եղանք՝ ջարդված ապակինների, արյան հետքերի, կիսադատարկ պահարանների, մի շարք ապրանքներ էլ ջարդված թափված էին գետնին։ «Այ էլեկտրոնիկս» խանութի աշխատակիցները հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել։
Նյութի աղբյուրը ` hraparak.am