Առաջինը Հայաստանում եւ առաջին անգամ Երևանում հոկտեմբերի 14-15-ը անցկացվեց JAGUAR THE ART OF PERFORMANCE TOUR խելահեղ միջոցառումը:
«Յագուար Ֆորա Պրեմիում» ընկերության կողմից կազմակերպվել էր ավտոմեքենաների ցուցադրություն-վաճառքի ինքնատիպ մոտեցում: Ընկերության հաճախորդները հնարավորություն ունեին ավտոմեքենաները տեսնել եւ մեքենաների մասին տեղեկատվություն ստանալ ոչ միայն ավտոսրահում՝ վաճառքի պատասխանատուների տեղեկացմամբ, այլ նաեւ փորձարկել մեքենան հենց տեղում: Ընկերության կողմից առաջարկվող մեքենաները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ:
«Յագուար Ֆորա Պրեմիում» ընկերության մարքեթինգի ղեկավար Արսեն Մանասյանը Araratnnews.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալ տվյալ մեքենան փորձարկել իրական կյանքի պայմաններում:
Անկրկնելի թեստ-դրայվերն անցկացվեց Jaguar Land Rover Experience մոսկովյան կենտրոնի առաջատար հրահանգիչների վերահսկողության ներքո: Մասնագետների օգնությամբ վարորդները կարողացան յուրացնել ավտոմեքենայի գլխավոր համակարգերը և ամբողջությամբ բացահայտել նրա ֆենոմենալ հնարավորությունները արագընթաց ճանապարհին և մանևրելու համար նախատեսված հարթակների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: