տուն Լուրեր ԻՎԿ-ը Գյուլենի կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական

ԻՎԿ-ը Գյուլենի կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական

106
0

1473661736

Հեղինակավոր Իսլամական վեհաժողով կազմակերպությունը (ԻՎԿ) իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունը (FETO) ճանաչել է ահաբեկչական: Ria.ru-ի փոխանցմամբ՝ Anadolu գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Իսլամական վեհաժողով կազմակերպությունը FETO-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: