տուն Լուրեր Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է, կամ ծախված

Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է, կամ ծախված

117
0

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է, կամ ծախված: Խոսքը վերաբերում է Բիձինա Իվանիշվիլիի  հայտարարությանը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Սաակաշվիլիի խոսքով՝ սրան ի պատասխան ժողովուրդը պետք է շարունակի ակցիաները Վրաստանի ողջ տարածքով:

Նախկին նախագահի խոսքով՝ զրոյական անցումային շեմով 2020 թվականին ընտրություններ անցկացնելը Իվանիշվիլիին հնարավորություն կտա փոքր-փոքր կուսակցություններ գնել:

«Իվանիշվիլին այժմ խուճապի մեջ է: Նա պետք է պաշտոնից հեռացնի Գախարիային, ազատի բոլոր ձերբակալվածներին և նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- տեսաուղերձով հայտարարել է Սաակաշվիլին: