տուն Լուրեր Իտալիայում տաքսու վարորդների համազգային գործադուլ է

Իտալիայում տաքսու վարորդների համազգային գործադուլ է

114
0

taxi-strike-italy

Իտալիայում տաքսու վարորդները համազգային գործադուլ են հայտարարել. այսօր երկրի ամբողջ տարածքում 14 ժամ տաքսիներ չեն գործի, հայտնում է Ria.ru-ն:

Բողոքի զանգվածային ակցիան ուղղված է տրանսպորտային հատվածը մասամբ ազատականացնելու օրինագծի դեմ: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ այդ օրինագիծը կհեշտացնի միջազգային ընկերությունների աշխատանքները, որոնք տաքսի ծառայություններ են ապահովում բջջային հավելվածների միջոցով, որն էլ իր հերթին կնվազեցնի ավանդական տրանսպորտային միջոցների շահույթը:

Գործադուլի ընթացքում տաքսիներից կարող են օգտվել միայն տարեցները, սահմանափակ հնարավորություններով մարդիկ և նրանք, ովքեր պետք է հիվանդանոց հասնեն: