Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել: Այդ մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:
Ըստ պրեֆեկտուրայի վերջին տվյալների, աղետի հետեւանքով զոհվել Է 39 մարդ, տուժել Է 16 հոգի: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջադեպի վայրում աշխատող հրշեջներից մեկը, որոնողական գործողությունը դանդաղում Է այն բանի պատճառով, որ այժմ փլատակները հավաքում Է ծանր տեխնիկան:
Նրա խոսքով՝ փլատակների տակ կենդանի մարդիկ չեն մնացել: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ փլատակներից մարդկային ձայներ չԷին լսվում արդեն օգոստոսի 14-ի երեկոյան: Անցած գիշերվա ընթացքում փրկարար խմբերին եւ կինոլոգների ստորաբաժանումներին չի հաջողվել հայտնաբերել նոր մարմիններ: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել Է պահեստների եւ երկաթգծերի վրա:
Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում Էր 30 ավտոմեքենա: Փլուզման վայրից տարհանվել Է 632 մարդ, շատերն անհայտ կորած են համարվում: Պատահածի կապակցությամբ Ջենովայում երկօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: