Իտալիայում Բոինգ-737 բեռնատար ինքնաթիռի օդաչուն, ով չվերթն իրականացնում էր Փարիզից, չի կարողացել կառավարել օդանավը եւ մխրճվել օղակաձեւ ճանապարհի մեջ։ Ենթադրվում է, որ դրա պատճառը կարող է լինել անբարենպաստ եղանակային պայմանները` հաղորդել է Daily Mail -ը։
Վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պատրաստվել է վայրէջք կատարելու Բերգամո քաղաքի օդանավակայանում։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։