տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել

82
0

1042372808

Իտալիայի 11-րդ նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է իտալական RaiNews24 հեռուստաընկերությունը:

89-ամյա Նապոլիտանոյի հրաժարականի մասին փաստաթուղթը երկրի ղեկավարի աշխատակազմի գլխավոր քարտուղար Դոնատո Մարան անձամբ է հանձնել երկրի վարչապետ Մատեո Ռենցիին, խորհրդարանի պատգամավորների պալատի և սենատի ղեկավարներ Լաուրա Բոլդրինիին և Պյետրո Գրասոյին:

Իտալիայի օրենսդրության համաձայն՝ հենց Գրասոն է դառնալու երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Իր հերթին՝ Բոլդրինին պետք է 15 օրվա ընթացքում խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստ գումարի՝ քննարկելու երկրի նոր ղեկավարի ընտրության հարցը:

Նշենք, որ 2013թ.-ից Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ երկրորդ ժամկետով պաշտոնավարող Նապոլիտանոյի լիազորությունները սպառվում էին միայն 2020թ.-ին: