Իտալիայում տաքսու վարորդները հայտարարել են մարտի 23-ին նախատեսված զանգվածային գործադուլի մասին. հաղորդում է Euromag.ru-ն:
Բողոքի ակցիա անցկացնելու որոշումն ընդունվել է տաքսու վարարոդների արհմիությունների և ասոցիացիաների կողմից (Fit Cisl taxi, Uil Trasporti taxi, Ugl taxi, Federtaxi Cisal, Usb taxi, Uti, Unica Кгил, Unimpresa) այն բանից հետո, երբ Հռոմում կառավարության ներկայացուցիչների հետ ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո կողմերը չէին կարողացել համաձայնության գալ:
Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են Ազգային խորհրդարանի կողմից ընդունված նոր օրինագծի դեմ, որը տաքսու վարորդների համար անբարենպաստ պայմաններ է պարունակում: