Իտալական «Caviar» ոսկերչական բրենդը, որը iPhone-ներ է պատրաստում ոսկուց, ադամանդներից, տիտանից, կաշվից եւ այլ յուրահատուկ նյութերից, Երեւանի ցուցահանդեսում կներկայացնի iPhone՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հաղորդում է caviar-phone.ru-ն։
Արտադրանքի նոր գիծը նվիրված է աշխարհի երկրներին։ Հավաքածուի մոդելային շարքը անընդհատ ընդլայնվելու է։ Այս պահին առկա են Ռուսաստանի, Ղազախստանին, Իտալիային եւ Հայաստանին նվիրված մոդելները։
Caviar Atlante Armenia խելախոսը ցուցադրվելու է Yerevan Show 2014 ցուցահանդեսի ժամանակ։ Հեռախոսի հետեւի մասի ոսկե վահանակի վրա ձեռագործ, բարդ փորագրությամբ պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը՝ Էջմիածնի վանքը, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը եւ ձյունածածկ Արարատի գագաթը։
Caviar-ի ներկայացուցիչները Atlante Armenia Presidente խելախոսի հատուկ մոդել պատրաստել են նաեւ ՀՀ նախագահի համար։ Այն ունի նույն դիզայնը, ուղղակի նախագահական տարբերակը լրացված է մն քանի արտահայտչական նյուանսներով։
Աառաջին՝ հեռախոսի կորպուսը զարդարված է Ս. Սարսյանի անձնական անվանական փորագրությամբ։ Երկրորդ՝ Արարատի ձյունածածկ գագաթը լցված է ադամանդներով։