տուն Uncategorized Իսրայելի հատուկ ծառայություններն օգնում են Քենիայում պատանդներին ազատ արձակելու գործողություններին

Իսրայելի հատուկ ծառայություններն օգնում են Քենիայում պատանդներին ազատ արձակելու գործողություններին

194
0

130921171630-26-kenya-mall-horizontal-gallery

Համաձայն Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից ստացվող տեղեկությունների, Westgate առևտրի կենտրոնում շարունակվում է կատաղի փոխհրաձգությունը ոստիկանության հատուկջոկատայինների և գրոհայինների միջև: Հաղորդվում է, որ շենքում դեռ պատանդներ կան, որոնց ճշգրիտ թիվը մնում է անհայտ, փոխանցում է Euronews-ը: Նույն աղբյուրը նշում է, որ Քենիայի իշխանությունները սկսել են հատուկ օպերացիա, որի նպատակն է պատանդների ազատումը։ Քենիացի հատուկջոկատայիններին օգնում են նրանց իսրայելցի գործընկերները, քանի որ այս առևտրի կենտրոնում շատ են իսրայելցի գործարարները։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Քենիայի մայրաքաղաքի ամենաշքեղ առևտրի կենտրոններից մեկը ենթարկվել է զինված հարձակման: Ուշագրավ է, որ ահաբեկչության իրականացման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» իսլամական խմբավորումը: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 60 մարդ զոհվել է, իսկ 170-ը ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Բարեբախտաբար հազարավոր այցելուներ կարողացել են հեռանալ առևտրի կենտրոնից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here