տուն Քաղաքական Միջազգային Իսրայելում տեղի է ունեցել երկրի պատմության ամենախոշոր բնական աղետը

Իսրայելում տեղի է ունեցել երկրի պատմության ամենախոշոր բնական աղետը

57
0

sierracluboil

Իսրայելի Էյլաթ քաղաքը բնապահպանական աղետի եզրին է, քանի որ այստեղ տեղի է ունեցել նավթի աննախադեպ արտահոսք: Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը:

Չնայած արագ արձագանքին և հետևանքների վերացմանը, Էյլաթ նավահանգստի էկոհամակարգին աննախադեպ վնաս է հասցվել: Հաջողվել է կանխել նավթի ներթափանցումը Հորդանան գետ, որը խմելու ջուր է մատակարարում այդ շրջանի բնակիչներին:

Առայժմ խոսվում է տեխնոգեն պատճառների մասին, սակայն դիտավորության տարբերակը նույնպես քննարկվում է:

Բնապահպաններն այս աղետն ամենախոշորն են համարում Իսրայելի պատմության ընթացքում: