տուն Քաղաքական Միջազգային Իսրայելն առաջին անգամ վերջին 8 տարում բանջարեղեն է ներկրել Գազայի հատվածից

Իսրայելն առաջին անգամ վերջին 8 տարում բանջարեղեն է ներկրել Գազայի հատվածից

136
0

2949790144

Իսրայելը առաջին անգամ վերջին 8 տարում առաջին անգամ բանջարեղեն և մրգեր է ներկրել Գազայի հատվածից՝ մոտ 30 տոննա լոլիկ, սմբուկ և այլն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելցիները թուլացրել են պաղեստինյան այդ բնակավայրի տնտեսական շրջափակումը, որը սահմանել են Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից իրականացվող հարձակումներից հետո։ Ներկայում կողմերը հույս ունեն, որ ապրանքաշրջանառությունն ամեն ամիս կհասնի 1000 տոննայի։

Իրավապաշտպանները քննադատում են Իսրայելին շրջափակման համար՝ նշելով, որ դրանով Իսրայելը պատժում է ամբողջ պաղեստինցի ժողովրդին։