տուն Արցախ Իսրայելն աջակցում է Արցախի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը. դեսպան Դան Ստավ

Իսրայելն աջակցում է Արցախի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը. դեսպան Դան Ստավ

171
0

681aff96-9096-4ed9-8ef8-e304c9bdc537

Իսրայելն աջակցում է Արցախի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը. այս մասին Интерфакс Азербайджан-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

«Հիմնվելով տարիների իմ փորձի վրա` կարող եմ ասել, որ բոլոր հակամարտությունները պետք է գտնեն իրենց քաղաքական լուծումը: Իսրայելն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը»,- ասել է դիվանագետը:

Դեսպանը նաև նշել է, որ Իսրայելն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: