Իսրայելի խորհրդարանում այսօր պետք է քվեարկություն կայանար Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն չեղարկվել է կառավարության դիմադրության պատճառով, հայտնում է Ֆրանս Պրեսը:
Անցած ամիս Կնեսետը հավանություն էր տվել Մերեց կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի առաջարկին Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության վերաբերյալ:
«Չնայած խոստումներին ու հետաձգումներից, չնայած Թուրքիայի ընտրությունների ավարտվելուն, կառավարությունը և կոալիցիան մերժում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար ստիպված եմ չեղարկել քվեարկությունը», – Թվիթերում գրել է Զանդբերգը: