տուն Լուրեր Իսրայելը ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին ԱԹՍ-երի մատակարարումը

Իսրայելը ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին ԱԹՍ-երի մատակարարումը

155
0

Hermes_900_02

Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության բաժինը ժամանակավորապես կասեցրել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի մատակարարման գործարքը Aeronautics պաշտպանական ընկերության մի հաճախորդի հետ. այս մասին հաղորդել է իսրայելական NEWSru.co.il հրատարակությունը` հղում կատարելով Bizportal-ին:

«Ընկերությունը հաճախորդի անունը չի տալիս, միևնույն ժամանակ նշելով, որ խոսքը ըստ Moody’s ընկերության վարկածի` Ba վարկային վարկանիշով երկրի մասին է, որի հետ Իսրայելը սերտ տնտեսական հարաբերություններ ունի: Բացի այդ, այդ երկրում է գտնվում Aeronautic-ի արտոնագրով անօդաչու թռչող սարքերի համար պահեստամասեր արտադրող գործարանը»:

Հրատարակությունը նաև նշում է, որ Aeronautics-ի հաճախորդների շարքում միայն Սերբիան և Ադրբեջանն ունեն Ba վարկանիշ, իսկ այդ երկուսից միայն Ադրբեջանում կա Aeronautics-ի գործարան:

Ավելի վաղ Araratnews.am-ը հաղորդել էր, որ Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի Hermes 900 արդիականացված անօդաչու սարքեր: