Իսրայելի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցի վերաբերյալ դիմում է ստացել իսրայելցի իրավաբան Էիթայա Մաքայից և գիտնական Յաիր Աուրոնից. հայտնում է rusarminfo-ն:
«Ցավոք, Իսրայելը պաշտոնապես չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, չնայած երկրում հայ համայնքի առկայությանն ու ակադեմիական և հասարակական շրջանակների կողմից մղվող պայքարին: Թվում է, թե Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապված է Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական և ռազմական հարաբերությունների, ինչպես նաև բոլորովին վերջերս Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ»,- ասված է դիմումի մեջ:
Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ Իսրայելի մի շարք պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ Իսրայելը չի ճանաչի Ցեղասպանությունը, որպեսզի չվնասի Ադրբեջանի հետ հարաբերությունները: