Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ մահափորձի կանխման վեաբերյալ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Իսրայելի ներքին անվտանգության ծառայությանը։
Ձերբակալվել է ՀԱՄԱՍ խմբավորման մի քանի անդամներ, ովքեր նախապատրաստում էին սպանությունը։ «Կասկածյալները տեղեկություններ էին հավաքում արտգործնախարարի տեղափոխության ճանապարհների մասին», — ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հիմնական տեղեկությունները եղել են Լիբերմանի բնակավայրի մասին։ Դավադիրները պատրաստվում էին գնել նռնականետներ, որով կխոցեին արտգործնախարարի մեքենան։