Իսրայելի իշխանությունները 1967 թվականի «վեցօրյա» պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ փակել են Ալ-Ակսա մզկիթի ճանապարհը: Այս մասին հաղորդում է Sky News ArabiQ-ն:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի աշխատակազմում այս քայլը որակել են որպես «պատերազմի» հայտարարում: Տաճարի լեռան վրա գտնվող մուսուլմանական սրբավայրը միշտ լուրջ վեճերի առիթ է հանդիսացել հրեաների և արաբների միջև, քանի որ այն գտնվում է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության և իսլամի սկզբնավորման կենտրոնում` Երուսաղեմի Տաճարի լեռան վրա:
Առայժմ հայտնի չէ, թե որն է պատճառը որ Իսրայելը փակել է Ալ-Ակսայի ճաապարհը:
Հիշեցնենք, որ Մեքայից և Մեդինայից հետո Ալ-Ակսա հաջորդ կարևոր սրբավայրն է մուսուլմանների համար: Իսլամի սկզբնավորման փուլում մուսուլմաններն աղոթքն ասելիս գլուխն ուղղում էին այդ մզկիթի կողմը: