տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայում օտար պետություններում ռազմական գործողություններին մասնակցելը կհավասարեցվի ահաբեկչության

Իսպանիայում օտար պետություններում ռազմական գործողություններին մասնակցելը կհավասարեցվի ահաբեկչության

72
0

Mideast-Syria-Lines-i_Horo

Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են օտար պետություններում ռազմական գործողություններին մասնակցությունը հավասարեցնել ահաբեկչությանը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։

Քրեական օրենսգրքում նման փոփոխությունների առաջարկ է նախապատրաստում Իսպանիայի կառավարությունը։

Առաջիկա օրերին առաջարկը կուղարկվի Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի քննարկմանը։ Հայտնի է, որ ներկայում Մերձավոր Արևելքում տարբեր իսլամիստական կազմակերպություններում կռվում են եվրոպական երկրների քաղաքացիություն ունեցող մուսուլմաններ, որոնց վերադարձը կարող է լուրջ սպառնալիք դառնալ եվրոպական երկրների անվտանգությանը։