Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության B խմբում Իսպանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի տարիքակից ընտրանուն:
Հանդիպման 21-րդ րոպեին Սաուլ Նիգեսը գեղեցիկ գոլ է խփել: 65-րդ րոպեին Սանդրո Ռամիրեսը կրկնապատկել է հաշիվը:
77-րդ րոպեին Բրուման հիասքանչ գոլ է խփել՝ կրճատելով հաշվի տարբերությունը: 90+3-րդ րոպեին Ինիակի Ուիլյամսը դրել է վերջակետը՝ 3:1:
Խմբային փուլի 2 խաղերից հետո Իսպանիան ունի 6, իսկ Պորտուգալիան 3 միավոր: