Երեկ Եվրոպայում կայացել են Եվրո 2016-ի որակավորման փուլի հանդիպումներ։
Կայացած 9 խաղերում գրանցվել են հետաքրքիր արդյունքներ։ Այսպես, Աշխարհի նախկին չեմպիոն Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 1։2 հաշվով զիջել է Սլովակիային։
Օրվա կենտրոնական խաղում ոչ-ոքի են խաղացել Շվեդիայի և Ռուսաստանի հավաքականները։ Անակնկալ հաշիվ է գրանցվել Լիխտենշտեյն — Մոնտենեգրո խաղում։ ֆուտբոլային գաճաճ թիմը կարողացել է անառիկ պահել դարպասը և խաղն ավարտել ոչ-ոքի։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները։
Բելառուս — Ուկրաինա 0։2
Անգլիա — Սան Մարինո 5։0
Լիխտենշտեյն — Մակեդոնիա 0։0
Լիտվա — Էստոնիա 1։0
Մոլդովա — Ավստրիա 1։2
Սլովակիա — Իսպանիա 2։1
Սլովենիա — Շվեյցարիա 1։0
Շվեդիա — Ռուսաստան 1։1