տուն ժամանց Կինո Իսպանացիները հերթ են կանգնում՝ «Գահերի խաղը» սերիալում հայտնվելու համար

Իսպանացիները հերթ են կանգնում՝ «Գահերի խաղը» սերիալում հայտնվելու համար

162
0

rsz_game-of-thrones-season-4Իսպանական Տուդելա եւ Ժիրոնա քաղաքներում շուրջ 3.500 մարդ հերթ է կանգնել՝ «Գահերի խաղը» սերիալում դեր ստանալու համար:

Երկրպագուներն իմացել են, որ Modexpor քասթինգ-ընկերությունը 18-65 տարեկան 2.400 մարդ է փնտրում՝ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումների համար, որոնք անցկացվելու են Իսպանիայում:

Ըստ լուրերի, այդքան մարդ հարկավոր է՝ «Գահերի խաղի» մտացածին քաղաքները «լցնելու» համար:

Mignews-ի, փոխանցմամբ, ընկերությունը լավ զարգացած մկաններով եւ դաջվածքով մարդկանց խնդրում է չներկայանալ փորձի: Նախագծում ընդգրկվելու առավել մեծ ցանկություն ունեցողները գրեթե մեկ կիլոմետր ձգվող վրանային ճամբար են ստեղծել: