տուն Լուրեր Իսլանդիայի ոստիկանությունը վարորդներին խնդրել է ղեկի մոտ չնայել հյուսիսափայլին

Իսլանդիայի ոստիկանությունը վարորդներին խնդրել է ղեկի մոտ չնայել հյուսիսափայլին

156
0

hyusisapaylԻսլանդիայի ոստիկանությունը վարորդներին խնդրել է ղեկի մոտ գտնվելու ժամանակ չնայել հյուսիսափայլին, քանի որ դա բարձրացնում է ՃՏՊ-ների ռիսկը, հայտնում է BBC-ն:

Ոստիկանների հաղորդագրությամբ` մեկ շաբաթվա ընթացքում հարբած վիճակում ավտոմեքենան վարելու կասկածանքով իրենք կանգնեցրել են երկու ավտոմեքենա: Երկու դեպքում էլ վարորդները եղել են սթափ:

«Ավտոմեքենայի վարորդը ասել է ոստիկանին, որ տեսել է հյուսիսափայլը և չի կարողացել նրանից հայացքը կտրել»,- գրում է պարբերականը: Ոստիկանները իրենց հերթին խորհուրդ են տվել վարելու ընթացքում չհիանալ բնական երևույթով: