Թունիսում տեղի ունեցած «հասմիկների հեղափոխությունից» հետո տեղի են ունեցել խորհրդարանի առաջին լիարժեք ընտրությունները, որոնք, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որը ժամանակավոր էր, ընտրվել է հիմնական խորհրդարան, որի պատգամավորներին տրվել են 5 տարվա լիազորություններ։
Եթե նախկինում երկրի քաղաքական կյանքում մեծ ազդեցութոյւն ունեին իսլամիստներն ու հիմնական պաշտոնները գտնվում էին նրանց ձեռքում, ապա այս խորհրդարանում մեծամասնություն է ստացել աշխարհիկ կուսակցությունը։
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնել նախկին վարչապետ Բեջի Քաիլ Սեբսիի «Նիդաա Թունիս» կուսակցությունը, որը ստեղծվել էր 2012 թվականին և շատ հայտնի էր դարձել։ Իսլամիստական «Ան-Նահդա» կուսակցությունը խորհրդարանում կունենա 69 տեղ։
Մասնագետները նշում են, որ «Արաբական գարունից» ի վեր սա Թունիսի ամենամեծ ձեռքբերումն է ժողովրդավարական ոլորտում։