«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զանգվածաբար մահապատժի են ենթարկում քրդերին, որոնք գերեվարվել են Սիրիայի հյուսիսային քրդաբնակ գյուղերում։
Վերջին մի քանի օրերին հաղորդվել է, որ իսլամիստները գրավել են քրդական մոտ 60 բնակավայր՝ գրեթե չհանդիպելով դիմադրության։ Սպանվել են տասնյակ կանայք, երեխաներ և ծերեր։ «Մենք չգիտենք, թե որքան մարդ է հայտնվել նրանց ձեռքում», — ասել է քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներից մեկի ղեկավարը։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են մոտ 800 անհետ կորածի մասին։ Գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, ինչը դժվարացնում է նրանց դեմ պայքարը։ Նույն աղբյուրները չեն բացառում, որ քրդական ստորաբաժանումների լուրջ ձախողումները կհանգեցնեն ամերիկյան օդուժի կողմից Սիրիայում գրոհայինների դիրքերի ռմբակոծությանը։