«Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական կազմակերպության գրոհայինները երեկ Սիրիայի հետ սահմանակից գոտում պատանդ են վերցրել Թուրքիայի բանակի 20 զինվորների։ Այս մասին հաղորդում է Al-Mayadeen-ը։
Նշվում է, որ Հալեպի շրջանում զինվորականները զբաղված էին Օսմանյան կայսրության սուլթանների նախահոր՝ Սուլեյման Շահի դամբարանով, որը գտնվում է Սիրիայի տարածքում։ Սուլեյմանը համարվում է օսմանների տոհմի հիմնադիրը։ 1923 թվականին Թուրքիան իրավունք է ստացել այդ դամբարանի վրա տեղադրել ազգային դրոշը և այնտեղ ունենալ պատվո պահակախումբ։