տուն Քաղաքական Միջազգային Իսլամիստ առաջնորդը մահապատժի է ենթարկվել 40 տարի առաջ կատարած հանցագործության համար

Իսլամիստ առաջնորդը մահապատժի է ենթարկվել 40 տարի առաջ կատարած հանցագործության համար

119
0

Ghulam-Azam-AP-650x350

Բանգլադեշի իսլամիստական կազմակերպության առաջնորդ Մատիուր Ռահման Նիզամին դատապարտվել է մահապատժի ռազական հանցագործությունների համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Դատարանը որոշել է, որ 71-ամյա Նիզամին, ով «Ջամաաթ Ալ-Իսլամի Բանգլադեշ» կուսակցության ղեկավարն է, մեղավոր է սպանության, բռնաբարության և գողության համար, որն իրականացվել է 1971 թվականին Պակիստանի և Բանգլադեշի միջև անկախության համար պատերազմի ժամանակ։ Մահապատիժը կիրականացվի կախաղան հանելու միջոցով։