տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը պատրաստվում է գրոհել Փարիզը, Հռոմը, Մեքքան

Իսլամական պետությունը պատրաստվում է գրոհել Փարիզը, Հռոմը, Մեքքան

88
0

image-resizer

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները սպառնացել են ահաբեկչական նոր գործողություններ իրականացնել Փարիզում։ Այս մասին հայտնել է SITE Intelligence Group խումբը, որը զբաղվում է համացանցում գրոհայինների էջերի դիտարկմամբ։

«Մենք ցանկանում ենք Փարիզը, հետո՝ Հռոմը», — Twitter-ի իր էջում SITE Intelligence Group-ը մեջբերել է «Իսլամական պետության» մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ Ալ-Ադնանիի խոսքերը։ Գրոհայինների ներկայացուցիչը նաև խոստացել է, որ շուտով ահաբեկչական կազմակերպության գրոհայինները կփորձեն Սաուդյան Արաբիայից խլել Մեքքան և Մեդինան, այնուհետև կանցնեն Իրանին։