տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը կարող է նաև որոշ հաջողություններ ունենալ․ Բարաք Օբամա

Իսլամական պետությունը կարող է նաև որոշ հաջողություններ ունենալ․ Բարաք Օբամա

91
0

Mideast Syria

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ  անդրադարձել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին՝ նշելով, որ միջազգային կոալիցիայի հիմնական նպատակը այդ խմբավորման ամբողջական ոչնչացումն է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս մասին նա ասել է կոալիցիայի 20 երկրների գերատեսչությունների նիստի ժամանակ։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի իսլամիստներն այլևս վտանգ չներկայացնեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային հանրության համար։ «Ես լուրջ մտահոգություն ունեմ Սիրիայի Քոբանի քաղաքի վրա կատարված հարձակմամբ։ ԱՄՆ-ն կաջակցի այդ շրջանում ավիահարվածներին», -ասել է նա։

Օբաման չի բացառում, որ «Իսլամական պետությունը» այս պայքարում կունենա ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ։