«Իսլամական պետության» ռադիոկայանը հաստատել է, որ ճապոնացի պատանդներից Հարուն Յուկավան մահապատժի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
««Իսլամական պետություն» խմբավորումը ի կատար է ածել սպառնալիքը և մահապատժի է ենթարկել պատանդին։ Երկրորդ պատանդը տեսանյութում հայտնել է Յուկավայի մահապատժի մասին։ Նա նաև դիմել է իր ընտանիքի անդամներին՝ խնդրելով ճնշում գործադրել իր կառավարության վրա՝ պահանջելով՝ իրենց փոխանակել Սաջիրա Ալ-Ռիշաուիի հետ», — տեղեկացնում է հեռուստաալիքը։
Նախորդ երեքշաբթի ԻՊ-ն տարածել էր տեսանյութ, որում խոստացել էր մահապատժի ենթարկել իր մոտ գտնվող ճապոնացի պատանդներին, եթե նրանց դիմաց չվճարվի 200 մլն դոլար փրկագին։