Իրաքյան ուժերը հակաահաբեկչական պայքարի շրջանակներում Սալահ ադ Դին նահանգում «Իսլամական պետությունից» ամբողջովին ազատագրել են Բայջիի Թել Զաաթար շրջանը և պատրաստ են վերահսկողություն հաստատել Բայջիի գործարանի մոտ գտնվող Ալ աբ Ջաուարի գյուղի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությ ունների ղեկավարներից Ռուքն Մաան աս Սայիդին նշել է, որ հակաահաբեկչական պայքարին նաև մասնակցում են ազգային պաշտպանական ջոկատները, և, արդյունքում, իրաքյան ուժերն վերսկսել են առաջխացաումը Բայջիում:
Իրաքի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օդային ուժերն ահաբեկիչների թաքստոց և երեք մեքենաներ են ոչնչացրել Անբարի նահանգում: Արդյունքում՝ տասնյակ ահաբեկիչնեչ են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ 42 ահաբեկիչներ են սպանվել, ևս 17-ը ձերբակալվել է Անբարում և Ֆալլուջայում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվան ումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: