«Իսլամական պետության» խմբավորման զինյալները Իրաքի հարավում ոչնչացրել են հուշարձանների ու արձանների խումբ, որոնց տարիքը գերազանցում էր մի քանի հազար տարին: Այս մասին հաղորդում է Reuters-ը
Աղբյուրի փոխանցմամբ էքստրեմիստները հրապարակել են մի տեսանյութ, որում ցույց է տրվում, թե ինչպես են հուշարձանների մի մասը ոչնչացնում մուրճերով: Հուշարձաններից որոշները կառուցված էին մ.թ.ա. 7-րդ դարում` ասորական ժամանակաշրջանում:
Իսլամիստներից մեկը պարզաբանել է, որ հուշարձանները նպաստում են կուռքերի պաշտամունքին, այդ իսկ պատճառով պետք է դրանցից ազատվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին էքստրեմիստները ոչնչացրել էին Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի կենտրոնական գրադարանը` կրակի մատնելով մոտ 10.000 գիրք: