տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետության գրոհայինները ոչնչացրել են քրիստոնյաների գերեզմաններ Իրաքում

Իսլամական պետության գրոհայինները ոչնչացրել են քրիստոնյաների գերեզմաններ Իրաքում

67
0

Graves (7)

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Մոսուլում քրիստոնյաների գերեզմանները։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

«Մոսուլում քրիստոնյաների գերեզմանները ոչնչացվել են ապրիլի 16-ին «Իսլամական պետության» կողմից, ինչը Մերձավոր Արևելքում և մուսուլմանական աշխարհում քրիստոնյաների դեմ նրանց արշավի մի մասն է», — ասվում է Մերձավոր Արևելքի մամուլի հետազոտության ինստիտուտի ղեկավար Սթիվեն Ստալինսկու հայտարարության մեջ։

Գրոհայինները շիրմաքարերը ոչնչացրել են երկաթի ձողերի միջոցով՝ այդ ամենը նկարահանելով տեսախցիկով։