տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետության դեմ պայքարը նվազագույնը 3 տարի կտևի. ԱՄՆ

Իսլամական պետության դեմ պայքարը նվազագույնը 3 տարի կտևի. ԱՄՆ

81
0

image

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ պայքարը նվազագույնը 3 տարի կտևի: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատար Ջեյմս Թերին:

Նրա խոսքերով՝ իսլամիստների նկատամամբ օդային հարվածներն ընդամենը 4 ամիս է, ինչ հասցվում են: Թերին խորհուրդ է տվել համբերությամբ զինվել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: