«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական ցանցը սպառնալիք է ամբողջ մարդկության համար: Այս մասին այսօր հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը՝ ելույթ ունենալով Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի նպատակային խմբի նիստի ժամանակ:
«ԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ամբողջ մարդկության համար»,-մեջբերում է ԻՌՆԱ գործակալությունը նրա խոսքերը: Նշելով, որ Լիբանանը ԻՊ-ին դիմակայում է իր ամբողջ տարածքում, երկրի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ ծայրահեղականների դեմ պայքարում Բեյրութը ֆինանսական աջակցության կարիք ունի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաժողովի՝ 60 երկրներ ներկայացնող մասնակիցները Թեհրանում քննարկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պատերազմը Սիրիայում ու անվտանգության ճարտարապետությունը Մերձավոր արեւելքում: Նիստը կազմակերպել էր Իրանի քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտը՝ արտաքին քաղաքականության հարցերով երկրի առաջատար գիտական կենտրոնը՝ Գերմանիայի դաշնային հանրապետության ու Իրանի իսլամական հանրապետության կառավարությունների հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր միջազգային առավել սուր խնդիրների շուրջ տեսակետներ փոխանակել ոչ ֆորմալ մթնոլորտում:
Նպատակային խմբի հանդիպումը անց է կացվում՝ հերթական Մյունխենյան համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում: Համաժողովը ծրագրված է գալիք տարվա փետրվարին, նշում է ԻՌՆԱ-ն: