տուն Լուրեր Իսլամաբադում Իսպանիայի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել

Իսլամաբադում Իսպանիայի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել

114
0

Islamabad

Պակիստանում Իսպանիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցին մահացած են հայտնաբերել Իսլամաբադում գտնվող նրա բնակարանում. հայտնում է Ria.ru-ն:

Ըստ պակիստանյան ԶԼՄ-ների` ոստիկանությունը տղամարդու դիակի կողքին ատրճանակ է հայտնաբերել: Ենթադրվում է, որ դիվանագետն ինքնասպան է եղել:

Խուան Խոսե Գիները Պակիստանում աշխատել է 34 տարի: Վերջին տարիների ընթացքում դիվանագետը մենակ է ապրել, չնայած երկու անգամ ամուսնացած էր: