տուն Լուրեր Իսկ ո՞վ է հավատում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Իսկ ո՞վ է հավատում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

114
0

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կրթության ոլորտի ֆինանսավորման պակասին: Անահիտ Բախշյանը կոչ արեց հանրությանը չլռել, պահանջել ֆինանսավորման ավելացում:

Araratnews.am-ի հարցին՝ եթե կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը չի ընդվզում, լռում է, ի՞նչ պահանջել հանրությունից, Բախշյանը պատասխանեց, որ կրթության նախարարը պետք է ընդվզեր կառավարության նիստին, երբ բյուջեի նախագիծն էին քննարկում,  մինչդեռ նա լռեց, միայն թե վարչապետին չնեղացնի: «Եթե այս իշխանությունը չի կարողանում լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, օրինակ` երկրի ժողովրդագրական վիճակը, թող գա այլ իշխանություն»,- ասաց  տիկին Բախշյանը:

Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը պետք է հասնի 4 միլիոնի, Անահիտ Բախշյանն ասաց. «Դե թող ասի, էլի, ո՞վ է նրան հավատում»:

Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ