տուն Լուրեր Իսկ իշխանափոխության հարցը դրվա՞ծ է. Հեղինե Բիշարյանը` եռյակին միանալու մասին

Իսկ իշխանափոխության հարցը դրվա՞ծ է. Հեղինե Բիշարյանը` եռյակին միանալու մասին

114
0

WwbvBwmQX0cMV28JO00fdO7wQ4-571x375

ԱԺ  է ներկայացվելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որին կողմ է ինչպես եռյակը, այնպես էլ  ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս մասին araratnews.am-ը զրուցեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ` փորձելով  ճշտել` հնարավո՞ր է արդյունքում հնգյակ ձևավորվի:

«Աշխատանքային խումբ է ձևավորվել, որն աշխատում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագծի վրա: Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է  իր թեկնածուին, իսկ առաջիկա օրերին էլ առաջին նիստը տեղի կունենա` կապված այդ բարեփոխումների հետ: Այս հարցի շուրջ համագործակցելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, իսկ, առհասարակ, հարցեր կան, որոնց շուրջ ոչ միայն հինգ, այլև վեց քաղաքական ուժեր են միասնական դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյնաը:

Նրա խոսքով` եթե մի հարցի շուրջ լինում է միասնական մոտեցում, ապա դեռ քաղաքական որոշումների առիթ չի հանդիսանում:

Հարցին, թե՝ իրենք բացառո՞ւմ են եռյակին միանալու որոշումը, Հեղինե Բիշարյանն ասաց, որ ընտրական բարեփոխումների թեման կապ չունի հնգյակ կամ քառյակ դառնալու հետ:

«Տեսնում եք, որ քառյակը եռյակ է դառնում, շատ հարցերում եռյակը` երկուս է դառնում»,- ասաց Հեղինե Բիշարյնանն ու նկատեց, որ կհամագործակցեն այն բոլոր հարցերի շուրջ, ինչին կողմ կլինեն:

Եռյակի կողմից իշխանափոխության պահանջին կմիանա՞ն, թե՞ չէ հարցին տիկին Բիշարյանը պատասխանեց.

«Այս պահին բոլորիս մոտեցումները պարզ են, ամեն մեկս մեր ձևով ենք պայքարում, իսկ թե ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամանակը: Իսկ իշխանափոխության հարցը դրվա՞ծ է սեղանին, ես նման հարց չեմ լսել»,- ասաց Հեղինե  Բիշարյանը: