Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտմանը:
«Իսկ եթե ձեր ուրախությունը ազերիների՞ հետ տոնեք, հը՞, իրենք էլ են ուրախ, ինչ եք խառնվել իրար:
Իհարկե, ամոթ է, անընդունելի է։ Իմ գեներալը չի, մեր բոլորի մարտական փառավոր ուղի անցած Մարտակերտը, Թալիշը, Չափառը ու հաջորդիվ շատ տարածքներ է ազատագրել։ Իր ետպատերազմյան շրջանի կենսակերպը ինձ համար անընդունելի է, բայց այդ հարցերը կարելի է լուծել զուսպ, գործնական և ո՛չ աշխարհասփյուռ կայքի միջոցով»։