տուն Լուրեր Իշխանությունները խոչընդոտում են իմ ընտրական իրավունքի իրացումը. Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

Իշխանությունները խոչընդոտում են իմ ընտրական իրավունքի իրացումը. Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

88
0

Arayik

«Սասն ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել բանտից։

«Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (Քրեակատարողական հիմնարկի) վարչակազմը և ՀՔԾ-ն (Հատուկ քննչական ծառայությունը) չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:

Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանություններն ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականութան հաստատման վերաբերյալ։ Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ Անկախ Հայաստանը»,- ասված է Խանդոյանի հայտարարության մեջ: