Անհայտ անձինք Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից գողացել են մեծ քանակությամբ վիսկի։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Իրավապահները նշում են, որ գողացված 15 հազար շիշը չարագործները կարող են վաճառել նախատոնական օրերին` ալկոհոլի սև շուկայում։ Հանցագործները երկաթե ձողերով ներխուժել են պահեստ, կապել պահակներին և դուրս բերել շշերը։
Գողացվել է Jameson հանրահայտ վիսկու 15 հազար 480 շիշ, ինչպես նաև Bombay Sapphire ջինի և Jack Daniel’s վիսկիի անհայտ քանակությամբ արկղեր։