Ռուս մոդել Իրինա Շեյքի ներկայացուցիչ Ռայան Բրաունը հաստատել է, որ վերջինս բաժանվել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը:
Շեյքն ավելի վաղ բաց էր թողել ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, որտեղ Ռոնալդուն կանաչվել էր ավարտված տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ռոնալդուն նաև չէր հիշատակել գեղեցկուհուն իր շնորհակալական խոսքում:
ԶԼՄ-ների տեղեկություններով բաժանության հիմնական պատճառը ֆուտբոլիստի մայրն է, ում ծննդյան տարելիցին չի ցանկացել մասնակցել Շեյքը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Շեյքը ծանոթացել էին 2010թ.-ին ներքնազգեստի գովազդի նկարահանումների ժամանակ: